Երեկ Թուրքիայի խորհրդարանը 223 ձայնով երկրի օմբուդսմեն է ընտրել Նիհաթ Մեհմեթ Օմերօղլուին: 11 ձայն է ստացել Յավուզ Էրկեմենը, 9 ձայն՝ Հալիմա Նուրայ Թուրքանը:
Ինչպես նշում է հայ-թուրքական «Ակօս» շաբաթաթերթի կայքը, Օմերօղլուն Վճռաբեկ դատարանի այն 18 դատավորներից մեկն է եղել, ով 2005 թվականին հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ: Վերջինս մեղադրվում էր 301 հոդվածով (թյուրքականության վիրավորում):
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում ազգայնական երիտասարդ Օգյուն Սամաստի կողմից: