Երեկ վաղ առավոտից Վրաստան մտնող հայաստանյան բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Համաձայն «ՀԺ»-ի, վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի և իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել:
«Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել է մաքսակետում: Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետևանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխեիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանաում իրականությանը, թերևս, պարզ կդառնա առաջիկայում», – նշում է «ՀԺ»-ն:
Թերթի թղթակցի հետ զրույցում Բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանն ասել է, որ նման քաղաքական որոշման մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Նա հույս է հայտնել, որ խնդիրը կապված է ընդամենը կշեռքի ճշգրտության հետ, և այդ հարցն արագ կլուծվի: