Նոյեմբերի 27-ին ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու մասին: Նա մեղադրվում է 2012 թվականի հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք պահանջելու մեջ:
Արմեն Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, հաղորդում է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը: