Երեկ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան Պարոնյան փողոցում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի դիմաց, բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ լրագրողի տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ Նարեկ Սարգսյանը մարմնական վնասվածքներ է ստացել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի