Կիևում սեռական հարաբերությունների մաքրության համար պայքարող խումբ է ստեղծվել, որի անդամները հարձակվում և ծեծի են ենթարկում զբոսաշջիկների վրա, որոնք սեռական կապի մեջ են մտնում ուկրաինուհիների հետ: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանվել է նման «ցուցադրական ակցիայի» ժամանակ: YouTube-ում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես երիտասարդների մի խումբ ներխուժում է Թուրքիայի քաղաքացու բնակարան և, նրան տանելով փողոց, ծեծի ենթարկում:
«Դեֆակտո» անունը կրող շարժումը նման կերպ պայքարում է սեքս-տուրիզմի դեմ, իսկ իրավաբանները համոզված են, որ նրանց գործողություններն անօրինական են և որակվում են որպես խուլիգանություն և անգամ խոշտանգում, գրում է Newsru.com-ը:
Ակտիվիստների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես որպես «խայծ» հանդես եկող աղջիկը՝ մարմնավաճառուհու դերում, ծեծում է դուռը, իսկ երբ տղամարդն այն բացում է, նա “Welcome to Ukraine!” (Բարի գալուստ Ուկրաինա) ասելով՝ մի կողմ է քաշվում:
Այնուհետև բնակարան է ներխուժում դռան հետևում թաքնված 3 տղամարդ: Նրանք գետնին են տապալում զբոսաշրջիկին, կապում նրան ու սկսում ծեծի ենթարկել:
Անօգնական արտասահմանցուն սկսում են հարցաքննել՝ ծեծելով ձեռքերով և ոտքերով: Տղամարդն ասում է, որ ինքը Թուրքիայից է:
«Շնորհավորում եմ հաջողված գործողության կապակցությամբ: Ողջույն արևային Թուրքիայից: Մենք բռնել ենք հրաշալի սեքս-տուրիստի, ով հաճույքով գալիս է ք….լու մեր կանանց: Ես դեմ եմ, որ ուկրաինուհիներին ք..են: Ես դեմ եմ, որ մեր ազգին ընկալեն որպես միս: Այժմ մենք մսի կվերածենք մեր հյուրին», – ասում է հարձակվողներից մեկը:
Կիսամերկ զբոսաշրջիկին թողնում են մայրուղու վրա՝ վզից կախելով «Վերջ սեքս-տուրիզմին» գրությամբ պաստառ: