ԱՄՆ-ում գործող «Հայկական ուժ» (Armenian Power) հանցավոր խմբավորման 2 անդամներ դատարապտվել են 25-ական տարվա ազատազրկման, հաղորդում է AP գործակալությունը:
36-ամյա Անգուս Բրաունը և 33-ամյա Արման Շարոպետրոսյանը, ով հայտնի է «Ձի» կեղծանունով, իրենց հանցագործությունը կատարել են բանտից: Չորեքշաբթի հնչեցված դատավճռով Բրաունն ու Շարոպետրոսյանը մեղավոր են ճանաչվել «Հայկական ուժ» խմբավորման որոշ անդամների միջոցով հարյուրավոր մարդկանցից միլիոնավոր դոլարներ շորթելու մեջ:
Բանտում գտնվող զույգը ապօրինի կերպով բջջային հեռախոսներ է ստացել և ղեկավարել հանցավոր խմբավորման գործողությունները: Խմբավորումը քաղաքացիներից գողանում էր հասարակական անվտանգության համարները և այլ անձնական տեղեկատվություն, ապա դրանք օգտագործում ապահովագրական գումարներ ստանալու համար:
Նշենք, որ Շարոպետրոսյանը բանտում էր գտնվում ապօրինի զենք կրելու և կայանված մեքենայի վրա կրակելու համար: Նրան դատապարտել էին 10 տարվա ազատազրկման: