Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին Երևանում քննարկել են երկկողմ համագործակցությունը

Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին Երևանում քննարկել են երկկողմ համագործակցությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ԵԺԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: