Այսօր Լոս Անջելեսում մահացել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Այս լուրը ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Կարինե Ղազինյանի հիշատակը:
Կարինե Ղազինյանը Միացյալ Թագավորությունում դեսպան է նշանակվել 2011թ. սեպտեմբերին:
2009-2011թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը:
2001-2009թթ. եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 1999-2001թթ. նույն պաշտոնը զբաղեցրել է Ռումինիայում: