Վրաստանը չի վերադառնա Ռուսաստանի ազդեցության տակ, քանի որ արդեն զգացել է եվրոպական սկիզբը: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ ելույթ ունենալով Լեհաստանում կազմակերպված կովկասագետների միջազգային գիտաժողովին:
«Ժողովուրդն արդեն զգացել է ժողովրդավարության հաջողությունների համը, ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոփոխության գործընթացը: Դա այն է, ինչ կոչվում է եվրոպական սկիզբ: Նման զարգացման գործընթացից ժողովուրդն այլևս չի հրաժարվի: Մեր քաղաքականությունը երկարատև զարգացումն է, խաղաղության և հնարավարությունների կերտումը տարածաշրջանի բոլոր մարդկանց համար», – հայտարարել է Վրաստանի նախագահը: