Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց «Ուազ» մակնիշի ՊՆ 0654 Մ համարանիշի ավտոմեքենայում մահացած անձ կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ուազ» ավտոմեքենայի մեջ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հաշվառված 40-ամյա Վարդան Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դիակի կողքը հայտնաբերվել է «Տոզ» տեսակի ակոսափող հրացան: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան և հավանական է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Վարդան Խաչատրյանը աշխատում էր Նուբարաշենում տեղակայանված զորամասում որպես թիկունքի պետի վարորդ, կոչումով ենթասպա էր: