Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը երթ էր կազմակերպել նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան:
Երթի մասնակիցները հավաքվեցին Ազատության հրապարակում, ապա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթներից հետո մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Թումանյան երթուղով, և երթն ավարտեցին Ազատության հրապարակում: