Home / Տեսանյութեր / Վրաստանում այլևս չեն պատժի քիչ քանակությամբ թմրանյութ օգտագործելու համար

Վրաստանում այլևս չեն պատժի քիչ քանակությամբ թմրանյութ օգտագործելու համար

Վրաստանում պատրաստվում են օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն չի նախատեսում փոքր քանակությամբ թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև պատրաստման, պահպանման և գնման դեպքում:

Օրինագիծն արդեն մտել է երկրի խորհրդարան, հաղորդում է Грузия Online-ը:

Նոր օրենքի նախագծի համապատասխան, հանվում է պատասխանատվությունը հարկադիր բուժումից խուսափելու, ինչպես նաև թմրանյութի անալոգային տարբերակներ պատրաստելու և դրանք առանց բժշկի նշանակման օգտագործելու համար: