Home / Տեսանյութեր / Դատախազը մերժեց «Ռեգնումի» խմբագրի դեմ բողոքը

Դատախազը մերժեց «Ռեգնումի» խմբագրի դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Ռուբեն Գրդզելյանի և դատախազի որդի Ալբերտ Մանրիկյանի վեճի հարցով բերված բողոքը, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով Մանրիկյանի բողոքը:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ Գրդզելյանն անմեղ էր ճանաչվել, իսկ դատախազի որդի Ալբերտ Մանրիկյանին մեղավոր էր ճանաչել 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելը) և տուգանվել 50.000 դրամով: Հիշեցնենք, որ դատախազը միջնորդել էր վեճի մեջ մեղավոր ճանաչել նաև Գրդզելյանին և տուգանել 150.000 դրամի, իսկ Ալբերտ Մանրիկյանին 100.000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Ռուբեն Գրդզելյանը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում, ինչպես հետագայում է պարզվել, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Նշենք, որ նոյեմբերին Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ միջադեպի մասին Սերժ Սարգսյանը հիշատակել է քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ: