Home / Տեսանյութեր / Կինը ճանաչել է իր վրա հարձակված համագյուղացուն. երիտասարդին բերման են ենթարկել

Կինը ճանաչել է իր վրա հարձակված համագյուղացուն. երիտասարդին բերման են ենթարկել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Սասունիկ գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, վերադառնալով տուն` նկատել է, որ կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, տունը տակնուվրա է արված, իսկ  համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Այդ պահին տանը ինչ-որ մեկը անսպասելի հարձակվել է իր վրա և բռնելով պարանոցից՝ փորձել է խեղդել, սակայն իր  օգնություն  կանչերից վախենալով՝ դիմել է փախուստի:

Փախուստի պահին կինը  ճանաչել է անկոչ հյուրին, որն իր համագյուղացին էր` 17-ամյա Արման  Ֆ.-ն, որի գրպանից փախուստի դիմելու ընթացքում ընկել է բջջային հեռախոսը:

Միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է: Նույն օրը, ժամը 22.15-ին, Արման Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: