Հայաստանի իշխանությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հայտնվել են սկանդալի մեջ, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Թերթի աղբյուրի համաձայն՝ Եվրոպական բանկը ժամանակին մոտ 35 մլն դոլար վարկ էր հատկացրել Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բարեկարգման համար: Հատկացվել է գումարի կեսը` մոտ 15 մլն դոլարը: Սակայն որոշ ժամանակ անց Եվրոպական բանկը պարզել է, որ գումարները չեն ծախսվում ըստ հաստատված նախագծի. մասնավորապես Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում պետք է կառուցվեր մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքը: Սակայն նույն վայրում կաթողիկոսի նստավայրի կառուցման պատճառով դա չեղյալ է հայտարարվել: Արդյունքում` այժմ Եվրոպական բանկը չի ցանկանում գումարի հաջորդ մասը տրամադրել: Մետրոպոլիտենի ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալ թերթին չի հաջողվել: