Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեկետեմբերի վերջին պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել վարչապետի՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպումից հետո:
Իվանիշվիլին Բաքվում հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև իր գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ: Քննարկումների առարկան առայժմ չի հստակեցվում:
Նշենք, որ սա կլինի Իվանիշվիլիի երկրորդ միջազգային այցը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո: