Ազգային ժողովի պատգամավորներ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման և դրա հրապարակման հետ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ առնչություն չունի: Այս մասին Epress.am-ին հայտնել են ԱԱԾ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվել է երկու պատգամավերների առանձնազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջիններս քննարկում են ներքաղաքական թեմաներ, հետագա համագործակցության հեռանկարներ:
Այս առնչությամբ Լևոն Զուրաբյանը հայտարարութուն էր տարածել՝ մեղադրելով ԱԱԾ-ին արատավոր պրակտիկա գործադրելու և քաղաքական հակառակորդներին լրտեսելու և վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանին ենթարկվելու մեջ: Նման մեղադրողական հայտարարություն քիչ առաջ արել է նաև Վարդան Օսկանյանը: Նա ԱԱԾ-ի արածը համարել է անընդունելի, դատապարտելի և անօրինական: