«Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել», – երեկ տարածված ձայնագրության մասին այսօր ֆեյբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ իրենց իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին:
Ըստ Օսկանյանի՝ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:
Այս հարցի կապակցությամբ Օսկանյանը երեք նկատառում ունի.
1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին:
2. Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհարամրհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:
3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ:
Ստորև ներկայացնում ենք զրույցի վերծանումը.
Զուրաբյան. ՙԱյլընտրանքը…մի տարբերակը էնա, որ, այնուամենայնիվ, մի հատ թեկնածու դնենք, որը ընդամենը կապահովի (ենթադրաբար մոտենում է մատուցողը և հարցնում. «վերցնեմ բաժակը», «չէ, թող մնա», – պատասխանում է Զուրաբյանը) թիմի գործունեությունը, այսինքն, հասկանում ես, եթե (հստակ չի հասկացվում) Լևոնը չի, ամոթ չի, ամոթ չի… Ասենք ասենք՝ որևէ մեկը:
Օսկանյանը զուգահեռ ասում է. (մեկ բառ հստակ չի հասկացվում) Լևոնը չի: Կամ դու պիտի լինես, կամ…..
Զուրաբյան. …Դե հիմա տեսական ենք խոսում: Ասենք, տենց թեքնածուին ամոթ չի լինի 7-10 տոկոս հավաքելը՝ դա խայտառակություն չի: Հասկանում ես…(այստեղ մի փոքր ընդհատում, աղմուկ, և կտրուկ սկսվում է նոր նախադասությունը): …չէ, Նիկոլը եթե դնի, տանելու ա լռիվ էդ ուղությամբ…: Ինքն էլ, Բագրատյանն էլ՝ իրանք արդեն լրիվ պատրաստվել են ոչնչացնել ԲՀԿ-ին:
Օսկանյան. Բագրատյանն էլ այդ թև՞ի…
Զուրաբյան. Բագրատյանը…մենք մեր քննարկումներում, երբ որ…ինքը ընդանրապես հրաժարվում ա, ասում ա՝ ինձ քաղաքական մարտավարություն չի հետաքրքրում: Մենք ասում ենք, մարտավարության առումով կարելի ա ինչ-որ բաներից չխոսել, ինչ-որ բաներ… Չէ ես… դե ես մի քիչ դա դեմագոգիա եմ համարում, բայց, այնուամենայնիվ, արդեն ես իրան մարտավարության արգումենտներ չեմ դնում:
Օսկանյան. Ջհանգիրյանը ո՞ ւր է………….
Զուրաբյան. Ջհանգիրյանը լրիվ մեր գծի մեջա: Չէ, իրականում հիմնական թիմը լրիվ մեր գծի մեջ ա, ուղղակի երկու հատ վառ անհատականություն՝ ասենք, Հրանտն ա և Նիկոլը, ու իրանց վրա էլ են աշխատում, իրանք…վերջը…իրանք…հասկանում ես… Նորից եմ ասում, մի քիչ ոչ ստանդարտ իրավիճակ էր: Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, էսպես ասեմ էլի, ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ սենց Արևմուտքին քննադատելով, որ ինքը աչքեր ա փակում էս ամեն ինչի վրա: Ու նաև կարողանում էր ինչ-որ ձևով ասել՝ դե, մարտավարություն ա, ԲՀԿ-ի հետ կարանք գնանք…………, չնայաց իրանք էլ են, հա, մարտի 1, չգիտեմ ինչ, բան և այլն… Հիմա հարցեր կան, ավելի լավ ա ռեժիմից պոկենք… Սա հաջողվել ա էս ընթացքում: Բայց եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ: Ու դուք կհայտնվեք երկու ֆռոնտի մեջ…
Օսկանյան. Գիտեմ, հա….. դուք արդեն պիտի փոխեք հռետորիկան նաև արդեն Բարգավաճի, չէ՞, հատվածը..:
Զուրաբյան. Ինչը՞:
Օսյանյան. Այսինքն ձեր մոտ արդեն պիտի Բարգավաճի վրա էլ հարված գնա էլի, որ կարողանաք մոբիլիզացնել: Դե են ժամանակ էլ………….(հստակ չի հասկացվում)…
Զուրաբյան. Չէ, նայի. շատ հեշտ կլինի եթե, ասենք, սկսվի…Լևոնը, ասենք, չի առաջադրվում: Սկսվում ա, թե բա մենք ինչ մարտավարություն ունենք: Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու: Ասելու են՝ «դնենք, մորթենք սաղին»:
Օսկանյան. Նաև ձեզ են մեղադրելու էլի, որ էն ժամանակ Բարգավաճի հետ սիլի-բիլի արեցիք և այլն:
Զուրաբյան. Բա ոնց: «Դնենք, մորթենք, վերջը տանք», ու դա շատ ընկալլվող բան ա: Հիմա համ էլ միշիկական էս պրոպագանդայի շնորհիվ մեր շարքերի մեջ էլ ներմուծվել ա էն բանը, որ Կոնգրեսի սաղ պրոբլեմը էն էր, որ գնացինք ԲՀԿ-ի հետ համագործակցության: Հասկանում ես, շատ հեշտ կլինի, ուրեմն ներսից իրանք են գործելու, դրսից՝ միշիկները: Պլյուս արդեն դուրս եկածները՝ Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, բան և այլն, և այլն: Դառնալու ա շատ դժվար կառավարելի բան: