Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ ինքը մշտապես եղել է Կոմունիստական կուսակցության անդամ և չի փոխում կուսակցական պատկանելությունը:
Թերթի հարցին, թե ինչու է մշտապես ՀՀԿ-ի թեկնածուներին սատարել և այժմ էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար է աշխատում, Հակոբյանը պատասխանել է.
«Մեր երկրի կառուցման, հզորացման համար կանգնած է ՀՀԿ-ն, վաղը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուս օրը` ՕԵԿ-ը, մյուս օրն էլ չգիտեմ ով: Ես էն կուսակցության կողքին եմ, որը ճիշտ քաղաքականություն է տանում մեր երկրի զարգացման ու մեր երկրի ապագայի համար»:
Հակոբյանը նաև նշել է, որ եթե անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ դառնա, ինքը ճամբարափոխ կլինի:
«Ի՞նչ անենք, եթե իր կուսակցությունը ճիշտ քաղաքականություն առաջարկի, որ մեր ժողովուրդն իրա հետևից գնա, այո՛, կգնամ այն մարդու հետ, որը կցանկանա մեր երկիրն առաջ տանել»: