Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: