ԱՄՆ Պետդեպը պաշտոնապես հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն լքում է իր պաշտոնը: ԵԱՀԿ ՄԽ-ում նրան ժամանակավորապես կփոխարինի դեսպան Իան Քելլին մինչև նոր համանախագահի նշանակումը: ԱՄՆ Պետդեպը շնորհակալություն է հայտնել է Ռոբերտ Բրադտկեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում ավելի քան 3 տարի աշխատելու համար և հաջողություն է մաղթել նրան հետագա գործունեության ժամանակ:
Իան Քելլին պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 21-ից: Նա 2009 թվականի մայիսից մոտ մեկ տարվա ընթացքում զբաղեցրել է ԱՄՆ Պետդեպի խոսնակի պաշտոնը, իսկ 2010 թվականի մարտից նշանակվել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում, որը զբաղեցնում է մինչ օրս: Քելլին տիրապետում է ռուսերեն լեզվի, նա Սլավոնական լեզուների և գրականության դոկտորի կոչում ունի: