Home / Հայաստան / Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Դեկտեմբերի 24-ի օրվա երկրորդ կեսին, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը և 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը նվազել է 2-4 աստիճանով, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի ևս 3-5,  27-ին` 2-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը և 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: