ՀՅԴ Գերագույն ժողովը երեկ որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա՝ այս որոշման պատճառը, առաջին հերթին, Հայաստանում ձևավորված ընտրությունների բնույթն է և ընդդիմության միասնական թեկնածու ունենալու ջանքերի տապալումը: Այս պայմաններում ընտրությունները, ըստ Վարդանյանի, ունենալու են կանխորոշված ելք: