Home / Հայաստան / Ընտրությունների ընթացքը կանխորոշված չէ, վստահ է Ստյոպա Սաֆարյանը

Ընտրությունների ընթացքը կանխորոշված չէ, վստահ է Ստյոպա Սաֆարյանը

Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրություններին չմասակցելու մասին որոշումը պայմանավորված չէ իր տարիքով, այլ նախ այն պատճառով, որ ընդդիմության ստրատեգիան ՀՀԿ-ն տապալել է և որ ՀԱԿ-ի՝ որպես թիմի ամբողջականությունը կասկածի տակ էր հայտվել: Այս մասին լրագրողների հետ հանիդպման ժամանակ այսօր ասել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Ստեղծված իրավիճակում, սակայն, Սաֆարյանը չի համարում, որ ընտրությունների ընթացքը կանխորոշված է, քանի որ Հայաստանի առջև կանգնած խնդիրը՝ ընտրություն կատարել Եվրամիության և ստեղծվելիք Եվրասիական միության միջև, և դա կարող է ազդել ընտրությունների ընթացքի վրա:

Սաֆարյանի խոսքով՝ ըստ այն հանգամանքի, թե Սերժ Սարգսյանը որ այլընտրանքի մասին կհայտարարի քարոզարշավի ժամանակ, ընդդիմադիր թեկնածուներից մեկը կշահի մյուս միության հովանավորությունը:

Բանախոսը նշել է, որ «Ազատությունը» կուսակացության առաջնորդ Հրանտ Բագրատյանի առաջադրումը  մեկ նպատակ ունի՝ փորձել ստանալ ՀԱԿ-ի ընտրազանգվածը:

«Հավանական չեմ համարում՝ ՀԱԿ-ի այլ թեկնածու առաջադրումը: Այս պայմաններում, կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն է ամենածանրակշիռ ընդդիմադիր թեկնածուն»,- ասել է Սաֆարյանը:

2012 թվականի քաղաքական կյանքն ամփոփելով՝ Սաֆարյանը ասել է, որ անցնող տարին եղել է ձգձգվող կոնֆլիկտների տարի, և անգամ ԱԺ ընտրությունները չցրեցին ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցությունների միջև առկա կոնֆլիկտները:

Սաֆարյանի բնորոշմամբ՝ ձախողումը պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ-ն ամեն մեթոդ օգտագործեց դրան հասնելու համար: