Home / Հայաստան / Հայաստանում գալիք 3 օրերին ձյուն է սպասվում

Հայաստանում գալիք 3 օրերին ձյուն է սպասվում

Հունվարի  7-10-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն է սպասվում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 8-ը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ը կնվազի ևս 3-5 աստիճանով:

Երևանում մինչև հունվարի 10-ը ժամանակ առ ժամանակ ձյուն է տեղալու:

Այսօր Երևանում ջերմաստիճանը ցերեկը կլինի  0+2, երեկոյան՝ -3-5, գիշերը՝ -5-7: