Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա Սարգսյանի տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին:
Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է:
Ինչպես հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ. Սարգսյանի դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ֆ. Սարգսյանին մալուխով խեղդամահ է արել և տնակը հրկիզել է 1987 թ. ծնված Արեգնազ Բաղդասարյանը:
Ա.Բաղդասարյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի 1-մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: