Ադրբեջանական և վրաստանյան ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալաշուքյուր Փաշազադեի (լուսանկարում) այցը Վրաստան: Վերջինս Թբիլիսի էր ժամանել Վրաստանի կաթողիկոս Իլիա Երկրորդի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Aze.az ադրբեջանական գործակալությունը, Գարեգին Բ-ի ներկայացուցիչը Թբիլիսիում Ալաշուքյուր Փաշազադեին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ հանդիպում կազմակերպելու մասին առաջարկը: Գարեգին Բ-ի մտահղացման համաձայն, հանդիպումը պետք է անցնի Լեռնային Ղարաբաղում՝ զորքերի շփման գծում:
Փաշազադեն պատասխանել է, որ նման հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համաձայնության դեպքում: