Home / Հայաստան / Հայաստանում ճանապարհները շարունակում են փակ կամ դժվարանցանելի մնալ

Հայաստանում ճանապարհները շարունակում են փակ կամ դժվարանցանելի մնալ

Հունվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Տավուշի և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Լոռու, Արագածոտնու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

ՀՀ ԱԻ նախարարությունը կոչ է անում բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: