Նունե Եսայանը Երևանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորության կունենան երգարվեստ ուսումնասիրել և առհասարակ երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Թերթի փոխանցմամբ՝ Եսայանը փորձելու է առաջնահերթ «հավաքագրել» անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կառույցում: Խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով «ՉԻ»-ն զրուցել է Նունե Եսայանի հետ: Վերջինս հաստատել է շրջանառվող տեղեկությանները` հավելելով. «Ես հիմա ուզում եմ տաղանդավոր երեխաներին, որոնք կլինեն անապահով ընտանիքից, որոնք հնարավորաթյուն չունեն վճարելու, բայց շատ տադանդավոր են, ինչ-որ բանով օգնել: Շատերն արդեն գիտեն այս նախաձեռնության մասին, օրական գալիս են, տեսանյութեր են բերում, ձայնասկավառակներև այլն: Գործընթացն արդեն սկսված է, և մեկ տարի է, ինչ ես զբաղված եմ այդ գործով»: