ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ սեպտեմբերին կլրանա նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որից հետո ԱԺ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ նոր դատախազ է նշանակելու:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Աղվան Հովսեփյանին կրկին այդ պաշտոնում տեսնել, բայց և դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այդ հարցին նախատեսված է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո:
ԱԺ-ն Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ էր վերանշանակվել 2007թ. սեպտեմբերի 13-ին: