Այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում՝ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին: «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը: Այս լուրը Еpress.am-ի հետ զրույցում հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն մանրամասներ չի հայտնել:
Samshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ ձորը շրջված «Ուրալը» Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է գրանցված, իսկ մահացածն ու վիրավորը զինվորականներ են:
Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է: