Այսօր Մոսկվայում սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով հայտնի է Դեդ Հասան մականվամբ: Մահափորձն իրականացվել է Պովարսկայա փողոցում: «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Ուսոյանի վրա կրակել են դիպուկահար հրաձիգից, երբ նա դուրս էր գալիս “Каретный двор” ռեստորանից: Life News-ը հայտնում է մեկ ահլ ռեստորանի անուն՝ “Старый Фаэтон”:
Վիրավոր Ուսոյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա մահացել է: Լրագրողներին հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով տուժել է նաև մեկ կին, ով պատահական անցորդ էր: Նա վիրավորվել է ոտքի հատվածում:
Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը, ով ծնվել է 1937թ. Վրաստանում, համարվում է Ռուսաստանում ամենաքրեական խմբավորման առաջնորդը: Համաձայն բաց աղբյուրների՝ նրա առաջին դատվածությունը եղել է 19 տարեկանում՝ ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու համար: Երրորդ ժամկետի տարիներին՝ 1966-1968թթ., Ուսոյանը ստացել է օրենքով գողի կարգավիճակ:
1998թ. նրա վրա մահափորձ էր իրականացվել, սակայն քիլլերը վրիպել է: Վերջին անգամ Դեդ Հասանի վրա մահափորձ էր իրականցվել 2010 թվականի սեպտեմբերի 16-ին: Երբ հեղինակությունն իր թիկնապահ Արթուր Բաղրամյանի հետ դուրս էր եկել մեքենայից և շարժվել դեպի Տվերսկայա փողոցի վրա գտնվող իր տուն, անհայտ մեկը կրակ էր բացել նրանց վրա դիպուկահար հրացանից: Միջադեպից հետո նա երկար ժամանակ բուժվում էր: