Այսօր վաղ առավոտյան՝ 05:30-ին, միոկարդի սուր ինֆարկտ (հարցականով), թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա (հարցականով), սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դեպքի առիթով այլ մանրամասներ ՊՆ-ն առայժմ չի հայտնում: