Home / Հայաստան / Թրաֆիքինգի մեջ մեղադրվող տնօրենը կրկին աշխատում է

Թրաֆիքինգի մեջ մեղադրվող տնօրենը կրկին աշխատում է

2012թ. հոկտեմբերի 3-ին ձերբակալված Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով՝ նա կրկին վերադարձել է իր պաշտոնին: Հովհաննիսյանը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ:

Համաձայն մեղադրանքի՝ նա 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում՝ ստիպելով խնամել տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր ու մանր եղջերավոր անասուններին:

«Բայց քանի որ Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի մորեղբորորդին է, ուստի վերջինս այս ամիսներին համոզել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հովհաննիսյանը վերադառնա իր աշխատանքին: Արդյունքում ՀՀ ոստիկանությունում կարճվել է գործը` հանցակազմի բացակայության հիմքով, Հովհաննիսյանն էլ վերադարձել է իր աշխատասենյակ», – գրում է թերթը: