Հունվարի 17-ին, ժամը 14.26-ին Երևանի «Լամբադա» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Еpress.am-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ անձը չպարզված տղամարդը, ամենայն հավանականությամբ, շրջմոլիկ է եղել:
«Սկզբում կարծեցինք, թե ինքնասպանություն է տեղի ունեցել, սակայն տեղում պարզեցինք, որ դիակը սառած էր, միգուցե, հենց կամրջի տակ էր բնակվել շրջմոլիկը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն», – ասել են լրատվական ծառայությունից: