Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) մտադիր չէ դուրս գալ Հայ Ազգային Կոնգրեսի կազմից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ մեկնաբանելով «Հրապարակ» թերթի այսօրվա հրապարակումը՝ որի համաձայն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը:
«Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից», – գրել էր թերթը՝ հղումկատարելով իր աղբյուրին:
«Ես չեմ ուզում մեկնաբանել, բացասական բաներ չեմ ուզում ասել «Հրապարակ» թերթի մասին: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը այդպիսի ոչ ճիշտ տեղեկատվություն տվել է, մարդիկ տպել են: Բայց հրապարակումը համարում եմ ոչ ճիշտ. այն չի համապատասխաում իրականությանը»,- ասել է Գրիգոր Հարությունյանը:
Լուսանկարը՝ Aravot.am-ի