Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի կողմից տարածած հայտարարության մեջ նշված է, որ «ՀՀԿ- ի կողմնակիցներ ներկայացող կասկածելի անձինք սկսել են ընտրակաշառք տալու խոստումներ շռայլելով քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքագրել»:
Այդ առթիվ «Փաստինֆոյի» թղթակիցը դիմեց ՀՀ նախագահի թեկնածուի լիազոր ներկայացուցիչ և շտաբի պետ Էլեոնորա Ասատրյանին և խնդրեց պարզաբանել, թե արդյոք այդ խնդրով իրենք դիմելու են դատական կամ իրավապահ մարմիններին:
Նման փաստերի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուի շտաբը դեռ դատական կամ իրավապահ մարմիններին դիմելու հարցով ձեռնպահ է մնում: Առայժմ այդ և բոլոր նման տեղեկություններն ու փաստերը կկուտակվեն և, կախված իշխանությունների գործողությունների իրավաչափությունից, կստանան համապատասխան լուծման գործընթաց, պարզաբանեց Էլեոնորա Ասատրյանը: