Այսօր երրորդ օրն է, ինչ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ հացադուլի է նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Այսօր Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է զգում, երկրորդ գիշերը նույնպես լավ է անցկացրել, սակայն երկար խոսել ի վիճակի չէ:
Ղուկասյանը նաև ասել է, որ նախօրդ երկու օրերի ընթացքում իրեն որևէ միջազգային կազմակերպության կամ տեղի քաղաքական ուժի ներկայացուցիչ չի այցելել, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր մոտ էր եկել երկու օր առաջ:
Նա նաև տեղեկացրել է, որ այն լրագրողները, ովքեր իրեն հարցեր ունեն, կարող են դրանք գրավոր փոխանցել, որպեսզի ինքը միանգամից բոլորին պատասխանի: