Հայաստանում մարդիկ ընտրում են նրան, ումից անձնական սպասելիքներ ունեն և այդ գործոնը առավել քան երբևէ դեր է ունենալու գալիք նախագահական ընտրություններում: Այս մասին լրագորղներ հետ հանիդմանն ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ խոսելով հայաստանյան ընտրությունների առանձնահատկություններից:
Ըստ Խառատյանի՝ պատճառն այն է, որ նախ՝ արտագաղթել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել անձնական կապերի միջոցով կայանալ կամ պարզապես նման կապեր չեն ունեցել: Երկրորդ՝ տեղական ինքնակառավարման համակարգն ամբողջությամբ կուսակցականացվել է և նորմալ է թվում այն փաստը, որ գյուղապետերը, քաղաքապետերն իշխող ուժի տեղական ներկայացուցիչներն են, այլ ոչ թե ներկայացնում են համայնքի շահերը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հասարակությունը հետընտրական հիսաթափություններ ու սթրեսներ կունենա՝ Խառատյանն ասել է, որ մեծ սպասելիքներ չկան, մեծ հիսաթափություն էլ չի լինի:
«Նոր չէ, որ մեր ժողովուրդը պետք է վիրավորված զգա իրեն: Նրան շուտվանից վիրավորում, նվաստացնում են: Ընտրություններին ընդառաջ նման իրավիճակը ևս սպասելի էր, վերջին մեկ տարվա իրադարձությունները հիմք էին տալիս ենթադրելու, որ նման իրավիճակը կլինի: Եթե մի կուսակցություն դեկտեմբերի 1-ին հայտարարում է, որ երկու օրից է որոշելու ընտրություններին մասնակցելու է, թե՝ ոչ, սա արդեն զավեշտալի է»,-ասել է Խառատյանը: