Home / Տեսանյութեր / Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Հունվարի 25-29-ը Հայաստանի արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և մառախուղ:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Հունվարի 25-26-ը, 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Հունվարի 27-ին և 29-ին սպասվում են տեղումներ:

Երևանում հունվարի 25-ի ցերեկը սպասվում է +6+8 աստիճան տաքություն, երեկոյան՝ +2+4, գիշերը՝  -1-3 աստիճան: