Հունվարի 23-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Աբովյան փողոցում գտնվող մի սրճարանից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Վաղինակ Ղ.-ն, 40-ամյա Արման Հ.-ն, 23-ամյա Գևորգ Ե.-ն, 35-ամյա Արթուր Մ.-ն, 36-ամյա Մուշեղ Ա.-ն, 31-ամյա Արմեն Հ.-ն, 28-ամյա Միխայել Մ.-ն, 36-ամյա Արմեն Ղ.-ն, 32-ամյա Հրաչյա Ի.-ն, 36-ամյա Արթուր Ա.-ն, 37-ամյա Վահրամ Հ.-ին, 29-ամյա Արտյոմ Ի.-ին և 36-ամյա Գարրի Մ.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:
Բաժնում Գարրի Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Ա.-ի մոտից` «Աուտո C 5» գազային ատրճանակ` 4 փամփուշտով:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գարրի Մ.-ն իր մոտ եղած ատրճանակից սրճարանում 2 անգամ կրակել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 պարկուճ: Ատրճանակները և գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության:
Գարրի Մ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: