Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ նախագահի 7 թեկնածուներին՝ Հրանտ Բագրատյանին, Վարդան Սեդրակյանին, Արման Մելիքյանին, Արամ Հարությունյանին, Պարույր Հայրիկյանին, Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստատեսությունում իրենց տրվող անվճար եթերը ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրել ՀՀ քաղաքացիներին:
Նախաձեռնությունը որպես օրինակ է բերում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով հունվարի 21-ից հացադուլ է իրականացնում ՀՀ Գիտությունների ակադեմիայի շենքի մոտ և իր եթերաժամը տրամադրում է քաղաքացիներին:
Թեղուտի խմբի ակտիվիստների խոսքով՝ նրանց կոչը պայմանավորված է նրանով, որ «պետական միջոցներից ֆինասավորում ստացող Հանրային
հեռուստաընկերությունը երբեք եթեր չի տրամադրում ՀՀ քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և խմբերին Հայաստանում հրատապ և մտահոգիչ խնդիրների մասին խոսելու համար»: