Home / Տեսանյութեր / Թիվ 18 երթուղայինը վթարի հետևանքով կողաշրջվել է. կան վիրավորներ

Թիվ 18 երթուղայինը վթարի հետևանքով կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 26–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, բախվել են «Գազ 32213» մակնիշի 1327 Տ համարանիշի և «Օպել Աստռա» մակնիշի 33 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ հարվածի արդյունքում Գազելը, որը սպասարկում է թիվ 18 երթուղին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի