Հունվարի 26-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Գարեգինյանը մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գալստյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տվյալները նախնական են:
Կատարվում է նախաքննություն: Բանակի օրվա նախօրեին տեղի ունեցած դեպքի մասին այլ մանրամասներ ՊՆ-ն չի հաղորդում:
Հիշեցնենք, ոչ հունվար ամսվա ընթացքում սա ՀՀ զինված նուժերում զինծառայողի մահվան երրորդ դեպքն է: Հունվարի 17-ին և 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում երկու զինվորներ են մահացել՝ Արմենակ Մկրտչյանը, ով սիրտ թոքային անբավարարություն է ունեցել և Արտյոմ Հակոբյանը, ով ջրծաղիկով հիվանդ է եղել: