Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին՝ այն օրը, երբ նշվում է Հայոց Ցեղասպանության տարելիցը: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet օրաթերթը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահական պալատի իր աղբյուրին:
Աղբյուրը նշում է, որ Օլանդը պատրաստվում է «Ցեղասպանությանը առնչվող լուրջ մեսիջ» հղել Ֆրանսիայի հայ համայնքին 2014 թվականի տեղականա ինքնակառավարման մարմինների և Ֆրանսիայի Սենատի ընտրություններից առաջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան էր հրավիրել 2012 թվականի նոյեմբերին, երբ պաշտոնական այցով գտնվում էր Փարիզում: