ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, սակայն կողմը չգիտի, թե ինչ փուլում է այն և ինչ փաստեր են այժմ քննվում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նրա խոսքով՝ այն, որ Օսկանյանին չեն կանչում ցուցումունք տալու, պայմանավորված է այն բանով, որ Օսկանյանը բազիմցս հայտարարել է, որ հրաժարվելու է դա անել, և դա կապ չունի նախընտարական գործընթացների հետ:
«Էական չէ՝ վերջին անգամ երբ են ԱԱԾ-ից դիմել Օսկանյանին նոր հարցումով կամ պահանջով, գործը չի կարճվել, այն շարունակվում է»,- ասել է Աթանեսյանը:
Այն հարցին, թե արդյոք Վարդան Օսկանյանի հանդեպ կան ճնշումներ փաստաբանը պատասխանել է՝ ասելով, որ ճնշումները չկան, իսկ լինելու դեպքում իրենք հայտարարություն կտարածեն:
Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ասել էր, որ ԱԱԾ-ն մեծացրել է ճնշումը «Սիվիլթասի» նկատմամբ և ձեռնամուխ է եղել հիմնադրամի գործունեության ողջ հինգամյա շրջանի ուսումնասիրմանը:
Հիշեցնենք, որ Օսկանյանը մեղադրվում է ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրած գումարների յուրացման և դրանց լվանալու մեջ: