Home / Տեսանյութեր / Որդին խոստովանել է, որ աթոռի փայտով ծեծելով սպանել է 89-ամյա հորը

Որդին խոստովանել է, որ աթոռի փայտով ծեծելով սպանել է 89-ամյա հորը

Հունվարի 21-ին մահացած Քասախ գյուղի բնակիչ 89-ամյա Ժորա Սարգսյանն իրականում ոչ թե հանկարծամահ է եղել, այլ սպանվել է իր որդու կողմից, հայտնում է Ոստիկանությունը:

Սարգսյանի դիակը հայտնաբերվեր էր իր բնակարանում՝ դեմքի, կրծքավանդակի և ձեռքերի դաստակների կապտուկներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 10.15-ին, բերման է ենթարկվել 51-ամյա Առուշան Սարգսյանը: Նա խոստովանել է, որ հունվարի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժորա Սարգսյանին, և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Առուշան Սարգսյանը կալանավորված է: