Ընտրությունները պետք է առնվազն երկու շաբաթով հետաձգվեն, և այդ ընթացքում պետք է բացահայտվի, թե ով է Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի հեղինակը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ Պարույր Հայրիկյանը մի քանի օր կկորցնի հիվանդանոցում գտնվելու պատճառով, և պետք է նրան հնարավորություն տալ լիարժեք քարոզարշավ անցկացնել:
Նախագահի թեկնածուն հավելել է, որ մտահոգիչ է այն, որ իշխանությունները հայտարարում են, թե իրենք կապ չունեն մահափորձի հետ: Նա նաև նշել է, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը (անունը չի նշել) ասել է, թե մահափորձի մեջ մեղավոր է ընդդիմությունը:
Բագրատյանի խոսքով՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները գալիք նախագահական ընտրություններին հաղթելու լրաջագույն խնդիր ունեն:
Նախագահի թեկնածուին խնդրել են կարծիք հայտնել հնարավոր վարկածի մասին,սակայն նա ասել էր, որ հետաքննիչ չէ, և չի կարող այդ հարցին պատասխանել:
«Ազատության» կուսակցության ղեկավարը նշել է, որ փետրվարի 15-ին ծրագրում է երթ անկացնել Ազատության հրապարակից: Միևնույն ժամանակ, նախագահի թեկնածուն հույս է հայտնել, որ ընտրությունները կհետաձգվեն և երթը չի կայանա: