Home / Հայաստան / ՊՆ-ի նախնական տվյալներով՝ զինվորն ինքնասպան է եղել զորամասում

ՊՆ-ի նախնական տվյալներով՝ զինվորն ինքնասպան է եղել զորամասում

Երեկ երեկոյան՝ ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 22-ամյա Վարդան Ալբերտի Ավագյանը /2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ/: Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ոչ մարտական պայմաններում ևս մեկ զինվոր էր մահացել հունվարի 26-ին: