ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնել` ի հիշատակ 2008 թվականի Մարտի 1-ի սպանդի ժամանակ զոհվածների: Երեկ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը հայտարարել է, որ իրենք արդեն դիմել են Երևանի քաղաքապետարան միջոցառման մասին իրազեկելու համար: Նա նաև ասել է, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Արդյո՞ք դա լինելու է զուտ հիշատակի հանրահավաք, մարտի մեկի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, թե նաև հնչելու են քաղաքական ելույթներ. Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երեկ հայտնել են «Հայկական ժամանակ» թղթակցին, դեռ չեն որոշել:
«Իսկ ահա վերջին տարիներին, կոնգրեսի շարքերը լքած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և աոանձին անհատներ, խուսափել են ուղիղ պատասխանել մեր թղթակցի հարցին, թե արդյո՞ք իրենք մի կողմ կդնեն տարաձայնությունները և կմասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին: Միայն «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն է ասել, որ եթե խոսքը գնում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպվող հանրահավաքին, ապա իրենք անշուշտ, կմասնակցեն դրան», – գրում է «ՀԺ»-ն: